տուն Քաղաքական Կքննարկվի սահմանադրական փոփոխությունների հարցը

Կքննարկվի սահմանադրական փոփոխությունների հարցը

158
0

Փետրվարին ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաև սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Արդարադատության նախարարությունը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով ոչ միայն նախարարությունից, կառավարությունից անձանց, այլև խորհրդարանից, այդ թվում՝ ընդդիմությունից: Այնպես որ կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հնարավորություն կունենա իր դիտարկումները, առաջարկները ներկայացնելու այդ աշխատանքային ձևաչափում: Իհարկե, մենք ևս մեր առաջարկները կներկայացնենք»,- ասաց Մակունցը: