տուն Լուրեր «Կփրկվեն միայն դավաճանները, այն էլ՝ պայմանով»

«Կփրկվեն միայն դավաճանները, այն էլ՝ պայմանով»

182
0

hhhhhhhhh

Lragir.am Ըստ ամենայնի, պատմությունը կրկնվելու է, եւ ինչպես Սովետական միությունը, եվրասիական նախագծի լիովին կեղծ գաղափարով այս «սպունգը» կպայթի, ռուս ժողովրդին թողնելով հուշերի դառնությունը, հերթական անգամ: Երկու տարին սպասումների լավ ժամանակ է, սակայն չափազանց փոքր ժամանակահատված սպասելու համար: Այս ընթացքում տեղի կունենան ոչ քիչ կատակերգական ու դրամատիկ իրադարձություններ, տեղի կունենա կադրերի արմատական փոխատեղում, կիրականացվի «դոդիկները շատ են, իսկ հայրենիքը մեկն է» սկզբունքը: Իսկ ինչու ոչ. եթե նախագահը մեկ օրում արեց քաղաքականության ղեկի կտրուկ շրջադարձ, ինչու չընդունել նույնքան անսպասելի որոշումներ ներքին քաղաքականության մեջ, միեւնույն է՝ կորցնելու բան չկա:

 

Հայ երեխեքը, որոնք ընտրել են բողոքի ճանապարհը, պետք է հասկանան, որ կոորդինատների այս համակարգում, որում հայտնվել է Հայաստանը, այնքան էլ մեծ նշանակություն չեն ունենալու ներքին ռազբորկաները, նույնիսկ մեծ քաղաքականություն իրականացնելու քողի ներքո: Հարկ է դուրս գալ Երեւանի կենտրոնական թաղամասերին բնորոշ այս ռազբորկաների շրջանակներից, հակառակ դեպքում դա լինելու է խամաճիկների թատրոնի շարունակություն, ընդ որում՝ օտար կոդավորված լեզվով:

 

«Տապալման» կամ «փլուզման» (տարբերությունն ընդամենը զգացողության մեջ է) գաղափարը բավական ձեռնտու է անձամբ Սերժ Սարգսյանին ու նրա որոշ զինակիցների: Դա ընդհանրապես հատուկ է ոչ մեծ, սակայն հավակնոտ քաղաքի քաղաքացիների ու ֆունկցիոներների պահվածքի ոճին եւ իրականության ընկալմանը: Սակայն ռուսների մտադրությունների տապալման հույսն այնքան էլ հուսալի հեռանկար չէ, եթե չկան համապատասխան մշակումներ:

 

Ինչպես ասում է իմ ընկերը Լոս Անջելեսից, որը զբաղվում է քաղաքական իմաստավորումներով, աշխատանքից ազատ ժամանակ «մենք բոլորս մշակումների մեջ ենք», քանի որ բոլորս նույն փլուզվող սայլի մեջ ենք: Որքան էլ առեղծվածային հնչի, կփրկվեն միայն անհույս տականքներն ու դավաճանները, այն էլ պրոզելիտիզմի պայմանով (օրինակ, թլպատումն ինչ որ հոգեւոր-քաղաքական միջոցով):

 

Վերջերս ռուսները պարզել են, որ վրացիներն ուղղափառ են, իսկ հայերը՝ ոչ: Եթե պետք լինի՝ ռուսները կհայտարարեն, որ հայերն ընդհանրապես քրիստոնյա չեն, նրանք այդպիսի բաներ կարողանում են: Այնպես որ, ընտրությունը կա՝ իսլամ կամ սխիզմ: Ազգը, որը «խմում է սամոգոն եւ պառկում հետույքը վեր», պարզվում է իրավունք ունի ընտրել՝ ով է քրիստոնյա, իսկ ով՝ ոչ: Սա ընտրության վերաբերյալ:

 

Իսկ ի՞նչ անել տապալման հետ: Տապալումը նույնպես հետաքրքիր ռազմավարություն է, սակայն հարցն այն է, թե ինչպես չհայտնվել դրա փլատակների տակ, եւ ինչ է պետք անել հերթական անգամ այդ իրավիճակում չհայտնվելու համար: Ինչպես ցանկացած ռազմավարություն, տապալման ռազմավարությունը ենթադրում է այդ ակցիայի սուբյեկտներ ու օբյեկտներ: Հիմարություն կլիներ ընտրել սպասման մարտավարություն եւ այն ներկայացնել որպես համամասնակցություն հիպոթետիկ ինչ որ ռազմավարության: Ժամանակակից աշխարհում, ավելի ճիշտ ակտուալացված սցենարում կա 5-6 ռազմավարություն, ոչ ավելին: Դրանցից մեկին մասնակցությունն արդեն իսկ վատ չէ, իսկ երկուսին՝ պարզապես հանճարեղ:

 

Ներկայիս իրավիճակում պետք է հասկանալ, որ այս կամ այն նախագծերին նախապատվությունների մասով, հատկապես տնտեսական բնույթի, էժանագին փաստարկները չեն պահվածքի մոտիվացիայի ու առաջնահերթությունների ընտրության գլխավոր փորձը, այլ այն, որ «Հայաստանը չի համարվում այնպիսի պետություն, որի հետ կարելի է ինչ որ բան պայմանավորվել, այսինքն՝ նա չի կարող լինել գործընկեր»:

 

Նման երկրի տխուր ճակատագիրն արդեն երեւակվում է բոլոր սպեկտրներով, եւ եթե կորցրած անկախությունը քչերին է տխրեցնում, դա չի նշանակում, որ «հայկական գերեզմանոցում անհետացել են ուրվականները»: Այս իրավիճակը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս կապակցությամբ որեւէ քննարկում Հայաստանում անիմաստ է: Իմաստը տվյալ դեպքում ընդամենն այն է, որ քննարկման ցանկություն ունեցողներին լավ կլինի փակել առնետների հետ բարժի մեջ ու խորտակել մոտակա ծովում:

 

Ներկայում նույնիսկ ժողովրդի բարեկամները, որոնք պայքարում են ազգային դավաճանության դեմ, կուլ են տվել խայծը եւ փորձում են մասնակցել պարտադրված բանավեճին՝ «ով է լավը նրանցից, ինչ առաջարկվում է» թեմայով: Բանավեճին մասնակցելու համար վճարելու են, եւ ոչ քիչ, այդ պատճառով կամավորներ շատ կլինեն, ինչպես միշտ:

 

Պետք է նաեւ հասկանալ, որ չարժե դիտարկել նախագծային առաջատար կենտրոնների սցենարներն ու առաջարկվող կանխատեսումները, քանի որ ներկայում ամենամեծ դեֆիցիտը իմաստների բացակայությունն է: Փորձ է արվում մարդկանց գլուխը տանել, օգտվելով համաշխարհային նշանակության առաջատար վերլուծական կենտրոններին պատկանելության հանգամանքից: Դրանք հաճախ անարժեք կանխատեսումներ ու մշակումներ են: Մենք ավելի լավ գիտենք մեր դժբախտությունները եւ հնարավորությունները, նրանց դժբախտություններն ու հնարավորությունները նույնպես ավելի լավ գիտենք:

Շարունակությունն այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here