տուն Արցախ Կփորձեմ մեկ ժամով տանը լինել ու վայելել քո՝ այնքան ցանկալի ներկայությունը. Արայիկ...

Կփորձեմ մեկ ժամով տանը լինել ու վայելել քո՝ այնքան ցանկալի ներկայությունը. Արայիկ Հարությունյանը՝ դստերը

510
0

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ավագ դստերը՝ Լուսինեին, ու հրապարակել նրա լուսանկարը.

«Այսօր մեր ավագ դստեր՝ Լուսինեի ծննդյան տոնն է:

Չհասցրեցինք աչք թարթել, իսկ նա արդեն ուսանող է, չի սեթևեթում, չարաճճիություններ չի անում: Իսկ ես շատ հաճախ բարձրաձայն խորհում եմ՝ այս ե՞րբ մեծացավ…

Ուզում եմ, որ կյանքի արժանապատիվ ճանապարհ ունենաս, աղջի՛կս, ուզում եմ, որ այդ ճանապարհին քեզ հանդիպեն միմիայն բարի մարդիկ, իսկ մշտական ուղեկիցդ լինի փայլող ժպիտը: Ես էլ կփորձեմ այսօր թեկուզ մեկ ժամով տանը լինել ու վայելել քո՝ այնքան ցանկալի ներկայությունը»: