տուն Հասարակություն Առողջապահություն Կփոխվի՞ դիմակների ու ալկոգելի գինը. ՏՄՊՊՀ նախագահ

Կփոխվի՞ դիմակների ու ալկոգելի գինը. ՏՄՊՊՀ նախագահ

304
0

Ինչպես արդեն հաղորդել ենք, մեկնարկել էր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այն արդեն ավարտվել է: Նիստից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց, որ ալկոգելի գինը չի փոխվի:

«Ալկոգելի մասով երեկ հանդիպում եմ ունեցել արտադրողների հետ: Ալկոգել արտադրողների կողմից որևէ բարձրացում տեղի չի ունեցել»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ ընդգծելով, որ ալկոգելը շատ արագ ստանում են, ու շատ արագ էլ այն սպառվում է:

Գեղամ Գևորգյանը նաև նկատեց, որ դիմակները տարբեր աղբյուրներից են ձեռք բերվել՝ տարբեր գներով: Այդ պատճառով էլ այստեղ գնային տատանումներ են նկատվում՝ ընդ որում ամբողջ աշխարհում:

Բացի այդ, Գևորգյանն ընդգծեց, որ կան փոքր՝ լոկալ արտադրություններ, որոնք դիմակների արտադրությամբ են զբաղվելու: Այս դիմակների ինքնարժեքը մի փոքր ավելի բարձր կլինի: