տուն Լուրեր Կփոխհատուցե՞ն Այգեպարի բնակիչների վնասը

Կփոխհատուցե՞ն Այգեպարի բնակիչների վնասը

104
0

ajg

Հունիսի 27-ին, ադրբեջանական կողմը, խախտելով սահմանային ռեժիմը, կրակահերթի տակ էր պահել Բարեկամավան, Մովսես և Այգեպար գյուղերը: Թշնամու կրակոցներից տուժել էին գյուղի տները` բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Սահմանամերձ գյուղի բնակիչների հավաստմամբ, նման միջադեպ վերջին տարիներին դեռ չէր գրանցվել սահմանի այս հատվածում: Նշված գյուղերը թշնամու գործողության արդյունքում կրել են նյութական վնաս, որը, ինչպես տեղեկացրեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, արդեն իսկ հաշվարկվել է.«Այսպես թվերով չեմ կարող ասել, սակայն եղել է վնաս` մարդկանց տանիքներն են վնասվել, պատուհանները»,-ասաց գյուղապետը, ավելացնելով, որ մարզպետարանը խնդրով արդեն զբաղվում է և խոստացել է անհրաժեշտ օգնություն:
Անդրանիկ Այդինյանի փոխանցմամբ՝ գյուղում խուճապ չկա.«Գյուղում ոչ մի խուճապ էլ չկա: Մենք վստահ ենք, որ մեր տղաները սահմանում ամուր կանգնած են, և ինչպես այս անգամ տեսանք՝ թշնամին անհրաժեշտ պատասխանը ստացավ»,-ասաց մեր զրուցակիցը: