տուն Սպորտ Կցանկանայի, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը հայտնվեր ամենաբարդ խմբում․ Զիդան

Կցանկանայի, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը հայտնվեր ամենաբարդ խմբում․ Զիդան

201
0

Zidan

Ֆրանսիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության վիճակահանության արդյունքում պետք է հայտնվի ամենաբարդ խմբում։ Այս մասին հայտարարել է այդ հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։

«Կցանկանայի, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը հայտնվեր որքան հնարավոր է բարդ խմբում։ Այդպես լավ կլինի թիմի համար։ Ֆուտբոլիստները հենց առաջին խաղից կզգային ողջ պատասխանատվությունն ու բարդությունը։ Հնարավոր է, որ նման տարբերակը ձեռնտու չէ այլ հավաքականների համար, սակայն Ֆրանսիայի համար այն տեղին է»,- ասել է Զիդանը։

Հիշեցնենք, որ վիճակահանությունը կկայանա այսօր՝ Բրազիլիայում, Երևանի ժամանակով 20։00-ին։ Բոլոր նորությունները կլինեն մեր կայքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here