տուն Սպորտ Կցանկանայի խաղալ Մեսսիի հետ. Պելե

Կցանկանայի խաղալ Մեսսիի հետ. Պելե

288
0

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն հերթական անգամ իր հիացմունքն է արտահայտել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հանդեպ:

Այն հարցին, թե ներկայիս ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ կցանկանար խաղալ, բրազիլացին պատասխանել է.

«Կարծում եմ Մեսսիի: Նա բազմաֆունկցիոնալ է` գոլեր է խփում, կատարում գոլային փոխանցումներ, լավ է նայվում դրիբլինգ կատարելիս:

Մեսսին ժամանակակից ֆուտբոլի առավել կատարյալ ֆուտբոլիստն է»,- Պելեի խոսքն է մեջբերել Goal.com-ը, գրում է armsport.am-ը: