տուն Տնտեսական Կրճատել «Գազպրոմում» 1000 աշխատակից եւ նվազեցնել աշխատավարձը

Կրճատել «Գազպրոմում» 1000 աշխատակից եւ նվազեցնել աշխատավարձը

363
0

Հուլիսի 19-ին պետք է կրճատվի 1000 աշխատակից «Գազպրոմ Արմենիայում»: Բայց ո՞ր 1000 հոգուն կրճատեմ: Այսօր լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Թադեւոսյանը:

Աշխատակիցների կրճատումն ընկերությանն առաջարկել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահը: «Կրճատվելու են ընկերության հսկիչները: Թե ինչպես, կորոշվի առաջիկայում»,- մանրամասնեց ընկերության գլխավոր տնօրենը:

Ընկերության տնօրենը նամակ է ուղարկել «Գազպրոմ» ընկերությանը աշխատավարձի պակասեցման համար, որ զգա այն բեռը, ինչպես քաղաքացիները. «Սպասում եմ պատասխանին»,- ասաց պարոն Թադեւոսյանը:

Ղեկավար կազմի՝ տնօրենի ենթակա աշխատակիցների աշխատավարձը Հրաչ Թադեւոսյանը նվազեցնելու է:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկում է բնակչությանը վաճառվող գազի սակագինը թողնել անփոփոխ, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է գինը բարձրացնել: