Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել. ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած «ՎԱԶ 211440» մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես գրում է հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգություն եւ կատարվածի մասին տեղեկացրել Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: