տուն Լուրեր Կրկնակի հետապնդում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ՝ վարչական ու քրեական

Կրկնակի հետապնդում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ՝ վարչական ու քրեական

132
0

kiviryan

Վարչական դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժինն ընդդեմ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան  Արգիշտի Կիվիրյանի վարչական գործով առաջին նախնական դատական    նիստը, գրում է Փաստինֆոն:

 

Ոստիկանությունը պահանջում է Ա.Կիվիրյանին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված վարչական պատասխանատվության:

 

Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանի հանդեպ ոչ միայն վարչական իրավախախտման ակտ է կազմվել, այլ նա նաև Հատուկ քննչական ծառայության կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ. քննչական մարմնի տրամաբանությամբ, իրեն իսկ մարմնական վնասվածքներ հասցնելով՝ Ա.Կիվիրյանը ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն է գործադրել և հանցագործության մասին սուտ մատնություն արել:

 

Ա.Կիվիրյանը մեղադրանքի առաջադրումը համարում է  քաղաքական հետապնդում ու հալածանք՝ իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here