տուն Հասարակություն Առողջապահություն Կրծքավանդակի CT հետազոտության արժեքը 45.000 դրամից սահմանել 25.000 դրամ

Կրծքավանդակի CT հետազոտության արժեքը 45.000 դրամից սահմանել 25.000 դրամ

312
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր Երկրում՝ որոշում ենք կայացրել կրծքավանդակի CT հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանել 25.000 դրամ

Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակից և հաշվի առնելով Сovid-19-ով պայմանավորված թոքաբորբերի վաղաժամ հայտնաբերման ժամանակ ՀՏ (CT) հետազոտության բարձր ինֆորմատիվությունը, նպատակ ունենալով ապահովել հետազոտության մատչելիությունը բնակչության համար, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանվել է 25.000 դրամ:

Հետազոտությունը կատարվում է վերջին սերնդի 2019թ. արտադրության GE revolution սարքով:
Ծառայությունն իրականացվում է ՝ պահպանվելով անվտանգության բոլոր կանոնները:

 Հերթագրման համար նախօրոք զանգահարել ☎️ 010 56 01 00 հեռախոսահամարով: Հետազոտությանը ներկայանալ դիմակով, ձեռնոցներով, պահպանել սոցիալական հեռավորություն և հնարավորինս առանց հարազատների ուղեկցության:

Հիշեցնենք, որ գերժամանակակից սարքը ԵՊԲՀ-ին նվիրել է անվանի բժիշկ, բարերար Լևոն Նազարյանը: Պրոֆեսորը կարևորում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի զարգացումը, քանի որ այն կրթում է նոր սերունդը, որն ապագայում պիտի աշխատի և ծառայի Հայրենիքին։

Սիրելի քաղաքացիներ, օգնեք մեզ` պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որպեսզի առողջ լինենք: