Մադրիդի «Ռեալի» պարտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մտադիր է գերազանցել տարվա ընթացքում արդյունավետության իր իսկ ռեկորդը։ Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը։
Պորտուգալացին Իսպանիայի Լա լիգայի անցած տուրում գրավելով «Լևանտեի» դրապասը, իր հաշվեկշռում գոլերի քանակը հասցրել է 50-ի (44-ը՝ «Ռեալում» և 6-ը՝ հավաքականում)։ Որպեսզի Ռոնալդուն գերազանցի իր իսկ ռեկորդը, անհրաժեշտ է խփել ևս 14 գնդակ։ Նախորդ ռեկորդը սահմանվել է 2012 թվականին՝ 63 գնդակ։