տուն Սպորտ Կրիշտիանո Ռոնալդուն գլխավորեց Ոսկե խաղակոշիկի հավակնորդների ցուցակը

Կրիշտիանո Ռոնալդուն գլխավորեց Ոսկե խաղակոշիկի հավակնորդների ցուցակը

224
0

hghgh-616

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտնվել է Եվրոպայի «Ոսկե կոշիկի» մրցույթի առաջին հորիզոնական: Այս մրցույթում հաշվի են առնվում առաջնություններում խփված գնդակները:

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» դարպասն ուղարկված 3 գնդակի շնորհիվ իր հաշվեկշռում գրանցել է 16 գնդակ և, վաստակելով 32 միավոր, վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Տեղեկացնենք, որ գոլերի քանակը բազմապատկվում է տվյալ երկրի ֆուտբոլային առաջնության վարկանիշի թվով:

Լավագույն հնգյակում են`

1. Կրիշտիանո Ռոնալդու (Ռեալ)` 16 գոլ, 32 միավոր

2. Ներյուս Վալսկիս (Սուդուվա)` 27 գոլ,27 միավոր

3. Դիեգո Կոստա (Ատլետիկո)` 13 գոլմ 26 միավոր

4. Ֆրուդե Յունսեն (Օդ Գրենլանդ)` 16 գոլ, 24 միավոր

5. Վլադիմիր Վոսկոբոյնիկով (Նիմե Կալյու)` 23 գոլ, 23 միավոր

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here