Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերին, որը, համեմատելով նրան Լիոնել Մեսսիի հետ, ասել էր, թե «Ռոնալդուն ավելի շատ հետաքրքրվում է իր սանրվածքով»։
«Բլատտերի այս խոսքերը հստակ ցույց են տալիս, թե ինչ հարգանքով և ուշադրությամբ է ՖԻՖա-ն վերաբերվում ինձ, իմ ակումբին և իմ երկրին,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում AS-ն։- Հիմա շատ բան պարզվեց։ Հուսով եմ՝ պրն Բլատտերը երկար տարիների առողջ կյանք կունենա և կշարունակի հեևել իրսիրելի թիմերի և խաղացողների հաջողություններին»։