Football-italia-ն հայտնում է, որ «Ջենովայի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն կարող է լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ֆիորենտինան» հետաքրքրված է «Զենիթի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով:
Ակումբը մտադիր է վարձավճարով վերցնել 33-ամյա իտալացուն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
Հիշեցնենք, որ 2011-ից մինչև 2018 թվականը Կրիշիտոն խաղում էր «Զենիթի» կազմում: