Armlur.am-ը տեղեկացավ, որ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կրթության մասին» օրենքում: Այս հարցը քննարկվել է նաև նախարարական սոցիալական կոմիտեի 2020 թվականի մայիսի 19-ի նիստում:
Բանն այն է, որ «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է:»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում