Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանի և Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը:
Թեմա՝ կրթական գործընթացի կազմակերպումը և թատերահամերգային նախաձեռնությունները:
Ասուլիսի սկզբին խոսեց Ժաննա Անդրեասյանը: Նա ներկայացրեց Հանրային հեռուստաընկերության և մարզային հեռուստաընկերության տեսադասերի կարևորության մասին: Խոսվեց նաև սարքերի մասին, որոնք հավաքագրվում են: Տեսադասերը բավականին կարևոր գործառույթ են իրականացնում այն երեխաների համար, ովքեր չունեն սարքեր հեռավար դասընթացների համար:
Պետք է նշել, որ հավաքվել է շուրջ 600 սարք, որոնք բաժանվել են երեխաներին`մարզերում: Տիկին Անդրեասյանը կարևորեց էլեկտրոնային մատյանի կարևորությունը, որտեղ գնահատականներ են դրվում երեխաներին: Ներկայացվեց նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասին, որի դրական արդյունքը նկատելի է:
Կա նոր համագործակցություն հեռավար կապի ծառայություններ մատակարարող ընկերությունների հետ, որպեսզի ուսուցումն ավելի արդյունավետ լինի:
Արայիկ Խզմալյանն էլ իր ներածական խոսքում ներկայացրեց հեռարձակված ներկայացումների մասին, որոնց դիտելիությունը բավականին բարձր է, և նախարարությունը հետամուտ է լինելու պահպանելու հետևորդների առկայությունը:
Առցանց ներկայացումները շարունակվում են մի շարք թատրոններում: Այս տարբերակով ևս խրախուսվում է մնալ տանը և հետ չմնալ մշակութային անցուդարձից:
Արայիկ Խզմալյանը խոսեց «Առականի» շարքի մասին: Այս նախագիծը կրթական նշանակություն ունի: Դերասանները քննարկում են առակը: Նկարահանվել է նաև «Քո սերնդակիցը» նախագիծը, որը ցուցադրելու է տաղանդավոր երեխաների հաջողությունները:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ նախարարությունը ունի համագործակցություն, որը նույնպես կրթական գործընթացում լուսավորչական նշանակություն ունի: Իսկ մարզային հեռուստաընկերությունները սիրով ցուցադրում են բոլոր այն հաղորդումները, որոնք նկարահանվում են Երևանում:
Արայիկ Խզմալյանը խոսեց նաև այն տարեց ստեղծագործողների մասին, որոնց գործերը հավաքագրվում են և ԱՆ հետ համատեղ երկրի պատկառելի և տաղանդավոր ստեղծագործողների հետ կատարվում են տնային այցեր, նրանց փոխանցում բժշկական նշանակության ապրանքներ: