տուն Քաղաքական Միջազգային Կրեմլը Ուկրաինայում հեղաշրջման փորձ է նկատել, Հռոմի պապն աղոթում է ուկրաինացի ժողովրդի...

Կրեմլը Ուկրաինայում հեղաշրջման փորձ է նկատել, Հռոմի պապն աղոթում է ուկրաինացի ժողովրդի համար

167
0

yanukovich_putin

Ռուսաստանում կարծում են, որ Ուկրաինայում իրականացվում է պետական հեղաշրջման փորձ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Նախագահի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում հիմա, դրա պատասխանատուն ծայրահեղականներն են», — ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ երեկ գիշեր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, սակայն չի բացահայտել նրանց խոսակցության մանրամասները:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել անմիջապես դադարեցնել բռնությունները Ուկրաինայում: Այս մասին նա ասել է Վատիկանում կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Ուշադրությամբ և հուզմունքով հետևում են Կիևում տեղի ունեցող զարգացումներին: Իմ մտերմությունն եմ հայտնում ուկրաինացի ժողովրդին և աղոթում բախումների զոհերի, նրանց հարազատների և տուժածների համար: Կոչ եմ անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները և փորձել համաձայնության գալ երկրում խաղաղության և համաձայնության հարցի շուրջ», — ասել է Հռոմի պապը: