Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է Հայաստանի կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ: Այս մասին հաղորդում է mk.ru-ն:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, Պեսկովը պատասխանել է.«Այո»: