տուն Քաղաքական Վերլուծական «Կրեածիվ» գծատերերը կխփեն սեփական գրպաններին

«Կրեածիվ» գծատերերը կխփեն սեփական գրպաններին

333
0

184496

Այսօր ուղևորափոխադրողները, քաղաքապետարանի հետ միասին, անցել են Երևանի բնակիչների վրա ճնշումներ գործադրելու նոր փուլի: Այսօր, առավոտվանից շատ ավելի ակնհայտ է դարձել երթուղի դուրս եկող տրանսպորտային միջոցների թվի սակավությունը: Քաղաքային տրանսպորտից օգտվողների պնդմամբ, այսօր տրանսպորտային միջոցները անհամեմատ լիքն են եղել ուղևորներով և մարդիկ բավականին երկար ժամանակ ստիպված են եղել սպասել կանգառներում: Իրավիճակը ավելի է սրվում ցուրտ եղանակային պայմանների հետևանքով: Որոշ գծեր ընդհանրապես չեն աշխատել, այդ թվում՝ տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին պատկանող՝ 18 համարի երթուղին:

Այսպիսով ուղևորափոխադրողների միություն-քաղաքապետարան զույգը անցել է ակնհայտ շանտաժի՝ «կա՛մ վճարեք թելադրվող սակագինը, կա՛մ սառեք կանգառներում»: Միգուցե առաջիկա օրերին կլսենք նաև սակագնի թանկացման մասին, ինչը Տարոն Մարգարյանը և վերջինիս գործընկեր գծատերերը հավանաբար կփորձեն աներանելի պայմաններ ստեղծելով՝ պարտադրել հանրությանը:

Սակայն կրթական ոչ այդքան բարձր ցենզ ունեցող այս չինովնիկները մոռանում են, որ հանրությունը ունի ինքնակազմակերպման հատկություն, իսկ ինքնակազմակերպումը շատ ավելի արագ է տեղի ունենում  հենց իրենց ստեղծած պայմաններում: Հետևաբար բացառված չէ, որ նման իրավիճակում Երևանում վերջնականապես ամրապնդվի FreeCar-ի փոխօգնության մշակույթը՝ ինչը վստահաբար խփելու է «կրեածիվ» գծատերերի գրպանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here