տուն Հասարակություն Կրակոց Արթիկում․ 25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Կրակոց Արթիկում․ 25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

186
0

Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։ Նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։ Դեպքի վայրում կրակված պարկուճ է հայտնաբերվել և առգրավվել։ Երիտասարդը, «Մերսեդեսով» հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրել է գործարանային համարով գազային ատրճանակ։ Այն ևս առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։