տուն Հասարակություն Կրակոցներ Վանաձորում

Կրակոցներ Վանաձորում

181
0

Մոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում: ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ:

Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները, քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նախնական տեղեկություններով՝ դեպքի վայրում կրակոցներն արձակվել են 3 տարբեր տեսակի զենքերից: Այդ մասին են վկայում հայտնաբերված փամփուշտներն ու չկրակված գնդակները: