տուն Հասարակություն Կրակոցներ Երևանում

Կրակոցներ Երևանում

349
0

Մոտ 3 ժամ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Կան տուժածներ: ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց, որ «Էրեբունի» ԲԿ 2 տուժած է տեղափոխվել: «Մենք ընդամենն ունենք հիվանդանոցից ահազանգ, որ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ահազանգը ստացել ենք 17:44-ին»,-ասաց Գաբրիելյանը:

ՀԺ-ի ճշտող հարցին, տուժածները ԲԿ են տեղափոխվել Բուռնազյան փողոցից, թե՝ ոչ Գաբրիելյանը պատասխանեց, որ այս պահին ընդամենը հիվանդանոց տեղափոխվածների մասին է իրենց հայտնի: «Այս պահին օպերատիվ խմբերն աշխատում են: Այլ մանրամասներ չեմ կարող ասել»,-ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը: