Անցած գիշեր Արմավիրի մարզում մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։
Ալաշկերտ գյուղի մոտից մարմնական վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 60 տարեկան մի տղամարդ։ Բուժհաստատություն են ժամանել նաև ոստիկանության ծառայողներ ու քննիչներ։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը։
Ըստ Արմավիրում շրջանառվող լուրերի՝ տարբեր տարիքի մի քանի տղամարդիկ հավաքվել են Ալաշկերտ գյուղի դաշտերից մեկում և ինչ-որ հարցի շուրջ պարզաբանումներ արել։ Պարզաբանումները վերածվել են խմբակային ծեծկռտուքի։ Մասնակիցներից մեկն էլ ինքնաձիգով կրակահերթ է արձակել` հրազենային վնասվածք հասցնելով ներկաներից մեկին։
Ըստ Sputnik Արմենիայի հաղորդած տեղեկության՝ իրավապահներին արդեն հայտնի են կատարվածի մանրամասները, Արմավիրի ոստիկաններին հայտնի է նաև կրակողի ինքնությունը։