SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում Երևանում հնչած կրակոցների և սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը դեպքից 1 օր անց այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էր կրակոցի արդյունքում հրազենային վնասվածք ստացած Երևան քաղաքի Եղբայրության 24 շենքի բնակիչ՝ 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանը
։SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդոցից իր կամքով դուրս է գրվել՝ բժիշկներին հայտնելով, որ ինքը իրեն լավ է զգում ու հետագա բուժումը ցանկանում է անցկացնել տնային պայմաններում, մինչդեռ դեպքի օրը հիվանդանոց այցելած իրավապահներին բժիշկը հատնել է, որ նա ի վիճակր չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիճակը ծանր է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև Mercedes մակնիշի համարանիշը, որով կրակոցներից հետո կասկածյալները հեռացել էին դեպքի վայրից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մելոյանը իր շրջապատում հայտնի է «Շակալ» մականվամբ, քանի որ նրան ճանաչողները, ովքեր դեպքի վայրում հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Իմացանք, որ կրակոցներ է եղել, մտածեցինք՝ թեթև բանա, բայց հետո իմացանք, որ քաղաքացական ավտոյով Ռուդոլֆին տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ուշ թե շուտ, ինչ-որ մեկը նրա նկատմամբ նման բան էր անելու, քանի որ սաղ թաղն էլ գիտի, թե նրան ինչի համար են «Շակալ» անվանում՝ նկատի ունենալով «Մաուգլի» հայտնի մուլտֆիլմի Շակալի հերոսին։ Եթե լավ տնտղեն, կարան պարզեն, թե ինչն է եղել պատճառը։ Էնքան ջահելների է վատություն արել, որ հաստատ մեկի համբերության բաժակը լցվելու էր ու գուցե հենց էս կրակոցներն էլ համբերության բաժակը լցվելու արդունք է։ Թող ոստիկաններն ու քննիչները լավ տնտղեն, կիմանան դրա անցյալը ու ինչի համար են շատ ջահելներ դրա պատճառով վատ ուղի բռնել»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում