Վահե Մանչը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մեր երկրի էն երիտասարդական խորհրդարանը ԱԺ որոշ անիմաստ պատգամավորների նման` (հիմնականում ՀՀԿ-ական) լրիվ անօգտակար ու անկապ կառույց ա. էդ խորհրդարանում ես էլ «դեպուտատ» ընկերներ ունեմ, թող իրենք ներեն ինձ ու իրենց անհատապես անձի վրա չվերցնեն, բայց պետք է ասեմ.
Ինձ մոտ էնպիսի տպավորություն է, որ Էդ անկապ ու աննպատակ ջահելադեպուտատական ԱԺ-ն ստեղծվել է ընդամենը մի քանի ամբիցիոզ ու հավակնոտ գալստուկավոր ջահելների համար, որ գան իրենց հիմիկվանից դեպուտատ զգան (հատկապես նրանք, որոնց հայրերն արդեն իսկ «իսկական» դեպուտատներ են), նիստերի ժամանակ դեմքի առանձնահատուկ լուրջ արտահայտությամբ նստեն, ամբիոնից հատուկ պաթոսով, Google-ից քերած մեջբերումներով ու հայրենասիրական ճառերով ելույթներ ունենան, հետո ընդմիջմանը իրենց կիսաթանկարժեք կաստում-շըլվարներն ու զոլավոր-պաշտոնական գալուստիկները ցուցադրեն, որոշները հաստատ մաշնեքով կգան, որ ձեռի հետ էլ բուֆետում պապայի առած մաշնի բալնիքները ցուցադրական դնեն սեղանին, որ մյուս «իսկական» դեպուտատներից հետ չմնան, ու, ամենակարևորը, որ հետո գնան իրենց շրջապատում գլուխ գովեն, թե «ախպեր, մենք լուրջ տղեք ենք, սաղ օրը զբաղված ենք, դեպուտատների հետ ենք նստում-հըլնում, ԱԺ նախագան մեզի ձեռով բարև ա տվե, վարչապետին ենք տեսե մի անգամ մոտիկից, նենց չի էլի, որ սաղ օրը հավայի կլուբները թրև ենք գալի, մենք օրենք բան ենք գրում ազգի համար, ձեր նման պարապ չենք (տոժը մնե) »:
Բայց էս դեռ ոչինչ, դե հիմա տղեքը հազիվ ԱԺ են եկել, պատգամավորների են տեսնում մոտիկից, մեկ-մեկ նույնիսկ ձեռքով բարև են տալիս, գալուստիկ են կապում, Գալուստ Սահակյանի հետ են շփվում մեկ-մեկ, մի խոսքով թող ուրախանան հիմա, նորմալ ա, կմեծանան` կանցնի, անցումային շրջան ա երևի մոտները…
Արաաաաաաաա, բայց ձեր ինչ խելքի բանն ա օրենք գրելը, էն էլ Հայաստանի հիմնի մասին??????? Ձեզ ով ա ասել, որ մեր հիմնը մարտունակության կարիք ունի??? Պարապ եք մնացել??? I-phon-ներդ հանեք խաղ խաղացեք, այ տենց բաները օրինակ վերցրեք ձեր մանդատավոր «մեծերից», ոչ թե օրենք-մօրենք գրեք!!! Դուք լրիվ եք ձեզ պատգամավորական վնուշկեքի մեջ գցել???!!! Կրակն ընկանք, ձեռներդ խաղալիք մանդատներ տվինք???»