տուն Քաղաքական Հայաստան Կրակել են սիրված դերասան Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ. մանրամասներ

Կրակել են սիրված դերասան Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ. մանրամասներ

1036
0

Քիչ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ անհայտ անձը, կամ անձինք գիշերը կրակել են սիրված դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է դերասանի տան ապակին:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է և այս պահին տարվում է քննություն:

«ՀՀ Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ գիշերը, անհայտ անձը, կամ անձինք կրակել են Օրբելի փողոցի 8-րդ շենքի թիվ 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է բնակարանի պատշգամբի ապակին: Այս պահին տարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ Ոստիկանության ՀԿԼՎ պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հովհաննես Ազոյանը ծեծի էր ենթարկվել Հրազդանի կիրճում: Այն ժամանակ ծեծի պատճառը նշվում էր վիճաբանությունը: