տուն Քաղաքական Հայաստան Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը. քաղաքապետի խոսնակի պարզաբանումը

Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը. քաղաքապետի խոսնակի պարզաբանումը

298
0

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է.

«Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը: 

Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս 11 թեղի է հատվել:

Ի պատասխան քաղաքացիների անհանգստության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակցության համաձայն, ծառերը հատվել են հիվանդության պատճառով՝ հիվանդության տարածումը կանխելու համար»: