տուն Հասարակություն Մշակույթ Կտավները վնասվել են. քաղաքապետարանն արձագանքում է

Կտավները վնասվել են. քաղաքապետարանն արձագանքում է

180
0

Այս տարի մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման աշխատանքները կընդգրկեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ մշակույթ, առողջապահություն, կրթություն, ճանապարհների բարեկարգում և այլն: Տարվա ընթացքում կհիմնանորոգվի մշակութային երեք կարևոր օջախ: Միանգամայն նոր պայմաններում կաշխատեն Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը:

Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում շուրջ 30 կտավ կա, միևնույն ժամանակ սրահը զուրկ է օդի խոնավության, լուսավորության ու ջերմաստիճանի անհրաժեշտ պայմաններից:
«Խնդիրը շատ հրատապ է, որովհետև կտավները վնասվել են: Ներկաշերտերը ուռել են, ճաքճքել, ափսոս են այս նկարները: Ցուցասրահը կսկսի աշխատել, վերածնունդ կունենա, կանենք շատ ցուցահանդեսներ»,- ասում է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանը: