տուն Քաղաքական Կվերահսկեն քաղաքացիների զանգերը՝ վարակի տարածումը կանխելու համար. քննարկում

Կվերահսկեն քաղաքացիների զանգերը՝ վարակի տարածումը կանխելու համար. քննարկում

182
0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ քաղաքացիների զանգերի վերահսկումը ինչ է տալու կառավարությանը:

Նախարարն ասաց, որ եթե քաղաքացին վարակվել է կորոնավիրուսով, ապա զանգերով հնարավոր կլինի պարզել՝ 14 օրում ում հետ է հանդիպել, կամ արդյոք հանդիպել է: Այդ եղանակով հնարավոր կլինի տվյալները գեներացնել,  իրավասու մարմիններն էլ կկարողանան քայլեր ձեռնարկել:

ԱԺ նախագահն ասաց, որ պետությունը եթե ունենա այդքան  մարդկային ռեսուրս, կարելի էր  մտածել սրա մասին: «Այս մի միջոցառումը գուցե ավելորդ է»,- ասաց պարոն Միրզոյանը:

Արդյոք կառավարությունը ձեռնպահ կմնա առայժմ սա ընդունելուց: Նախարար Բադասյանն ասաց՝ սա ինքնանպատակ չէ: