2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Այդ մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այս մասին տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշվում է, որ Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում հիմնովին կվերակառուցվեն նոր դպրոցներ: Այսօր գործող միջնակարգ դպրոցների շենքերը կքանդվեն: