Կվենտին Տարանտինոն 51 տարեկան է: Կես դարի ընթացքում նա հասցրել է ամեն ինչ: Բոլորը նրա ֆիլմերը ճանաչում են հենց առաջին կադրերից՝ նրան հատուկ վառ եւ տպավորվող կերպարների եւ յուրահատուկ տարանտինոական շարմի շնորհիվ: Շնորհիվ բնատուր 6-րդ զգայարանի Տարանտինոն նաեւ հոյակապ ընտրություն է կատարում դերասանուհիների հարցում:
1. Ումա Տուրման
Կվենտինը համոզված է, որ կանացի մեծ ոտնաթաթերը շատ սեքսուալ են: Հենց մարմի այդ մասով է հմայել ռեժիսորին Ուման:

2. Սալմա Հայեկ
Սալմա Հայեկտ չուներ պարուսուցը, որը կբեմադրեր օձի հետ հայտնի պարը: Դերասանուհին ուղղակի լսում էր երաժշտությունը եւ հորինում: Հենց այդ չբեմադրված պարով Սալման հմայեց Տարանտինոյին:
3. Լյուսի Լյու
Սկզբում Կվենտին Տարանտինոն պլանավորում էր Օ-Ռենի դերի համար հրավիրել ճապոնացի դերասանուհու: Սակայն կաստինգից առաջ նա հանդիպեց Լյուսի Լյուին եւ անմիջապես որոշում կայացրեց:

4. Դիանա Կրյուգեր
Մինչեւ Դիանայի հետ հանդիպելը Կվենտինը տեսել էր նրա մասնակցությամբ միայն հոլիվուդյան ֆիլմեր եւ վստահ էր, որ նա ամերիկուհի է: Սակայն առաջին իսկ լսումների ժամանակ դերասանուհին հեշտությամբ համոզել է Տարանտինոյին, որ գերմաներենն իր մայրենի լեզուն է:
5. Ջեսիկա Ալբա
Որպեսզի կերպարի մեջ լավ ներթափանցի, Ջեսիկան այցելել է մի քանի ստրիպտիզ ակումբներ: Սակայն, ինչպես պնդում է Ջեսիկան, դա նրան առանձնապես չօգնեց: Երաժշտության բացակայությունը նկարահանումների ժամանակ եւս մի բարդություն էր Ջեսիկայի համար: Դերասանուհու համարձակությունն ու ինքնավստահությունը հմայել են Տարանտինոյին: