տուն Լուրեր Կստեղծվի՞ Քուրդիստան հայկական տարածքների վրա

Կստեղծվի՞ Քուրդիստան հայկական տարածքների վրա

349
0

750994_original

Թուրքիայում ի հայտ է գալու քրդական նոր կուսակցություն, որն իր մեջ ունենալու է «Քուրդիստան» տեղանունը: Կուսակցությունը կոչվելու է Թուրքական Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցություն:

Ինչպես թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է կուսակցության հիմնադիր և ղեկավար Մուհամեդ Ամին Քարդաշը, կուսակցության գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը արդեն իսկ հանձնվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը.«Նման անվանումով քաղաքական կուսակցություն ունենալը մեր իրավունքն է և ոչ ոք չի կարող այն անտեսել»,- ասել է Քարդաշըˋ ավելացնելով, որ իրենց նպատակը խաղաղ քաղաքական պայքար մղելն է:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ, սա Թուրքիայի կառավարության և այդ երկրի տարածքում ահաբեկչական հռչակված Քուրդիստանի բանվորական կուսակցության խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի շարունակությունն է:

Այս կուսակցության գոյությունը նոր իրողություն է ստեղծելու Թուրքիայում, և կան կանխատեսումներ, որ այս քայլերը ուղղված են Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծմանը, որի մասին իր խաղաղության կոչում նշել էր Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը: Հայկական կողմի համար ևս ստեղծվող նոր քաղաքական իրավիճակը պետք է կարևոր լինի, քանի որ հնարավոր ստեղծվելիք քրդական ինքնավարությունը  Արևմտյան Հայաստանի տարածքների հիման վրա է լինելու:

Արման Սահյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here