տուն Լուրեր Կսմիթներ տեսանք Սերժ Սարգսյանի հասցեին. քաղաքագետ

Կսմիթներ տեսանք Սերժ Սարգսյանի հասցեին. քաղաքագետ

141
0

arm138979363546

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին Araratnews.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Վերջինն, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի մասին Քոչարյանի հայտնած տեսակետին, ասաց, որ ֆորմալ առումով դա Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան վիրտուալ բանավեճի շարունակությունն է:

«Այսօր Ռոբերտ Քոչարյանը «բանավիճում» էր Տիգրան Սարգսյանի հետ և արտահայտում էր նույնիսկ կոպիտ դժգոհություն: Նա դրանով ավելի շատ ոչ թե Տիգրան Սարգսյանի անձի հետ խնդիր ուներ, այլ պարզապես ուզում էր ի ցույց դնել սեփական «նվաճումները», իսկ դրանք նվաճումներ չէին, դրանք այն նախապատրաստական փուլն էին, որ բերեց Հայաստանն այսօրվա վիճակին: Բնականաբար, ցանկացած փորձ, որ կաներ Տիգրան Սարգսյանը կամ որևէ մեկը, դա լարման մեջ էր դնելու Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք չեմ կարծում, որ նման խոսակցություններ կծագեն գոնե կառավարության ղեկավարի մակարդակով, բայց նաև կսմիթնր տեսանք Սերժ Սարգսյանի հասցեին: Կարծում եմ, որ դրա բացատրությունը հենց տեղավորվում է այն շրջանակի մեջ, որ Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, իրեն համարում է ոչ միայն որպես նախկին քաղաքական գործիչ, այլ նաև գործող: Եվ դրանից բխում է նաև նրա քաղաքական ամբիցիաների առաջքաշումը»,- կարծում է քաղաքագետը:

Իսկ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական բարեփոխումների մասով Ռուբեն Մեհրաբյանն ասաց.

«Չեմ կարծում, որ ներկայիս Սահմանադրությունը ինչ-որ խոչընդոտ է հասարակության և մեր պետության դեմոկրատիայի համար: Ի վերջո, եթե մեզ մոտ անարգված է Սահմանադրությունը, ինչ տարբերություն, թե ինչ Սահմանադրություն ենք անարգում: Հետևաբար, միևնույն է՝ Սահամանադրությունը կփոխվի, չի փոխվի: Միևնույն է, այդ Սահմանադրությունը անարգված եղել է, կա և մնում է, քանի դեռ գործում է այս կոռումպացված օլիգարխիկ համակարգը: Քանի դեռ գործում է ոչ թե օրենքը, այլ ֆորմալ, չգրված օրենքները»:

Քաղաքագետի համոզմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների կարիք գուցե կա, սակայն Հայաստանի համար ակտուալը դա չէ:

«Հայաստանի համար ակտուալ է մոնոպոլիաների ճեղքումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, ունենալ իրապես անկախ դատական համակարգը և մի շարք այլ հարցեր, որոնց լուծմանը չի խոչընդոտում Սահմանադրությունը: Սա ինձ հիշեցնում է ընտրական օրենսգրքի խրոնիկական փոփոխությունները»,- ասում է նա: