տուն Քաղաքական Հայաստան Սասուն Միքայելյանի ելույթը Ազգային Ժողովում

Սասուն Միքայելյանի ելույթը Ազգային Ժողովում

354
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից շնորհավորեց բոլորին Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսօր ինքը ղեկավարում է մի կառույց (ԵԿՄ-ն- խմբ.), որն այդ պատերազմում իր մեծ դերակատարությունն ունեցավ, որի հիմքի վրա էլ հետո ձեւավորվեց բանակը։

«Ես ուզում եմ փառաբանեմ այն տղերքին, խոնարհվեմ նրանց շիրիմների առաջ, սպարապետի շիրիմի առաջ, նրանց մայրերի, հարազատների առաջ»,- ասաց Միքայելյանը եւ շարունակեց. «Ինչպես ասում են՝ կռվում են բանակները, ժողովուրդները, հաղթում են նահատակները: Եվ ես կուզեի, որ ամեն մեկս գիտակցեր մեծն Թումանյանի խոսքը՝ մենք արժեքներ ունենք հողի տակ թողնված, եւ Եռաբլուրում մեր արժեքներն են»:

Հայկական ժամանակի փոխանցմամբ, իր խոսքի ավարտին նա կարեւոր համարեց ընդգծել, որ ապագա սերունդներին պետք է դաստիարակել այն հոգեբանությամբ, որ մենք այդպիսի արժեքներ ունենք։