տուն Հասարակություն Կուրթանցի տղան նոր բնակարան կստանա և անվճար բուժօգնություն. մանրամասներ

Կուրթանցի տղան նոր բնակարան կստանա և անվճար բուժօգնություն. մանրամասներ

530
0

Mediaroom.am-ի տեղեկություններով կուրթանցի Մեխակ Առաքելյանն առաջիկայում բնակարան նվեր կստանա՝ հողատարածքով, որտեղ էլ կկարողանա գյուղատնտեսական գործունեություն ծավալել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ մասին լուրը Մեխակ Առաքելյանին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով այդ մասին տեղեկությունը չհայտնեց ԶԼՄ-ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Բանն այն է, որ այժմ նախընտրական քարոզչություն է իրականացվում, և այդ մասին Սիփան Փաշինյանն իրավունք չուներ հայտնելու:  

Նկատենք, որ Մեխակ Առաքելյանին սեփական տուն և բնակարան կնվիրեն մեր հայրենակից բարեգործները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ և նվերի մասին կուրթանցի տղամարդւոն հայտնել է Սիփան Փաշինյանը:  

Մի հավելում ևս: ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ծրագրավորած է եղել այս շաբաթ օրը այցելել Մեխակ Առաքելյանին, սական առավոտյան տեղեկացել է, որ նրան է հանդիպելու իշխող ուժի ներկայացուցիչ Սիփան Առաքելյանը, և շտապել է Մեխակ Առաքելյանին հանդիպել հենց այսօր:

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներողություն էր խնդրել կուրթանցի Մեխակ Առաքելյանից և հայ ժողովդրից: 

 «Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն, մեր սիրելի Մեխակ Առաքելյանին ինչ-որ բան սխալ եմ ասել  կամ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել»,-այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: