տուն Տնտեսական Կուտակային համակարգը առաջադիմական մոդել է. Թաթուլ Մանասերյան

Կուտակային համակարգը առաջադիմական մոդել է. Թաթուլ Մանասերյան

132
0

dollar-dram-armenia

Կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգը բավականին առաջադիմական մոդել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Մոդելը շատ կարևոր և արդյունավետ է: Խնդիրն այն է, որ տվյալ իրավիճակում այն ընկալելի լինի հասարակության համար»,- ասաց Թ. Մանասերյանը, շեշտելով, որ հասարակությունը վստահություն չունի ինստիտուտների նկատմամբ: Մարդիկ կասկածում են՝ կկարողանա՞ն արդյոք հետ ստանալ իրենց գումարները:

Տնտեսագետի խոսքով՝ նախ պետք է լուծել վստահության հետ կապված խնդիրը: Նա բերեց Շվեդիայի օրինակը, որտեղ հարկային դրույքաչափերը էականորեն բարձր են (ամենաբարձրը Եվրոպայում), սակայն մարդիկ հաճույքով են վճարում դրանք, քանի որ վստահում են պետությանն ու պետական ինստիտուտներին և գիտեն, որ եթե հարկերը ցածր լինեին, իրենք ստիպված էին վճարելու կրթության և առողջապահության դիմաց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here