Այսօր Աժ-ում քվեարկության է դրվել Կառավարության կողմից ներկայացված կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի քննարկման ընթացքում պատգամավորների կողմից հնչած առաջարկների հիման վրա կատարված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մասնավորապես հստակեցվել է «պարտադիր կենսաթոշակային ֆոնդ» արտահայտությունը, որը կար նաև Ներդրումային ֆոնդերի մասին օրենքում, նաև ներառվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: Նաև առաջարկներ եղան Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ, որտեղից առաջարկում ենք հանել «պարտադիր» բառը կամ «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «կուտակային» բառով»,- ասաց նա:
«Այս փոփոխությունները, որոնք ներկայացված են մեր գործընկերների կողմից՝ խմբագրական բնույթ են կրում»,- ավելացրեց նա: