տուն Լուրեր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

100
0

AJ

Քիչ առաջ ԱԺ-ում վերաքվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեցˋ 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ  ձայների քանակությամբ։
«Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկեցին դեմ, բացառությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ով ձեռնպահ քվեարկեց։ «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» ևս քվեարկեցին ձեռնպահ: Կողմ քվեարկեց «Հանրապետական» խմբակցությունը: