տուն Լուրեր Կուտակային կենսաթոշակների երաշխիքային հիմնադրամում արդեն կա 30 միլիոն դրամ

Կուտակային կենսաթոշակների երաշխիքային հիմնադրամում արդեն կա 30 միլիոն դրամ

112
0

AJ (1)

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց հնչեցրեց  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին երաշխիքային հիմնադրամի եւ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների լիցենզիաների առումով:

«Օրենքի 84-րդ հոդվածում սեւ ու սպիտակով գրված է, որ ՀՀ քաղաքացիները պարտավոր են ընտրություն կատարել կենսաթոշակային կառավարիչների ֆոնդերի միջեւ  մինչեւ 2014-ի հունվարի մեկը: Եւ նախատեսված էր, որ պետք է երաշխիքային հիմնադրամները ստեղծված լինեին, կառավարիչները լիցենզավորված լինեին եւ երաշխավորման հիմնադրամը, որպես կառույց, գույք ձեւավորած լիներ, ներդրումներ պետք է կատարած լիներ, որպեսզի հունվարի 1-ից ֆոնդերում ներդրված գումարները ազատվեին շահութահարկից: Պարզվում է ո՛չ կենսաթոշակային ֆոնդերն են ստեղծված, ո՛չ ենթակառուցվածքն է պատրաստ, բայց երաշխիքային հիմնադրամը ստեղծված է»,-ասաց Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը հարցրեց, թե այս պահի դրությամբ հիմնադրամի միջոցները ում հաշվին են ձեւավորվել եւ որքան են այդ միջոցները կազմում:

Ֆինանսների  նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ֆոնդերը արդեն ձեւավորված են: Առաջին ֆոնդը լիցենզիան ստացել է նոյմեբերի 22-ին, երկրորդը նոյեմբերի 29-ին:

«Ֆոնդերի կառավարիչները ստացել են լիցենզիաներ, աշխատում են, ունեն արդեն համապատասխան գույք, մնացած բոլոր գործընթացները ընթանում են իրենց հունով եւ վստահ եմ , որ հունվարի մեիցը որեւէ խնդիր չի լինի»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ երաշխիքային հիմնադրամը պետական հիմնադրամ է, որը գտնվում է Կենտրոնական բանկում:

«Օրենսդիրը սահմանել է, որ հիմնադրամում կուտակվող գումարները ազատվեն շահութահարկից, քանի որ դա մեր բոլոր քաղաքացիների ապահովությա համար պահվող գումարներ են:15 միլիոն դրամ վճարում է կառավարիչը հիմանդրամին: Երկու ֆոնդի կառավարիչները վճարել են, այսինքն այնտեղ արդեն 30 միլիոն դրամ է: Հետագայում  յուրանքաչյուր տարի իրենք  պարտավոր են վճարել իրենց ակտիվների կառավարման ներքո գտնվող գումարի  0,02 տոկոսըˋ որպես վճար»,-ասաց Սարգսյանը:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ , քանի որ դա քաղաքացու գումարն է, ապա շահութահարկ չի կիրառվելու:

«Կուտակային կենսաթոշակային կառավարիչների կողմից ստեղծվում է երաշխիքային հիմնադրամը, դա այն պարագայում,  որպեսզի հնարավոր բացասական երեւույթներից եւ քաղաքացիների ավանդների հետ կապված մեղմացման եւ փոխհատուցման  հնարավորություններ լինեն»,-ասաց Վարդան Այվազյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here