«Եթե երեկ հարց տայի, կհարցնեի՝ գիշերները լավ քնում եք , թե չէ: Բայց այսօր այլ հարց կտամ: Դուք ՍԴ ում երկար քննարկումների մասնակցեցիք: Հիմա հարց տամ: Եթե պարտադիր կուտակային անունը փոխենք նպատակային, իրոք բովանդակությունը փոխվում է: Ձեր բերած փաթեթում բացի նվազագույնի դեպքից որտե՞ղ է գործատուն մասնակցում: Պարտադիր կուտակայինի մասով գործատուի վրա արգելանք դնելը հակասում է Սահմանադրությանը: ՍԴ-ն որոշել էր, որ ԱԺ-ն պետք է վերահսկողություն իրականացնի: Որտե՞ղ պետք է իրականացնի այդ վերահսկողությունը: ՍԴ որոշման մեջ ասվում է, որ քրեական, քաղաքացիական, վարչական տույժեր պետք է լինեն: Ձեր բերած առաջարկի մեջ չկա նման բան»,- այս հարցով ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Հանգիստ քնելու հետ կապված ասեք երեկվա ու էսօրվա մեջ ինչ տարբերություն կա, որ էսօր չեք հարցնում: Իմ ասածի մեջ եղել է թյուրըմբռնում։ Կարծում եմ, դրա հետ էր կապված ձեր ասելիքը: Մեր աշխատանքը տևում է 8-14 ժամ, դրանից հետո դժվար է լինում: Եթե դուք ցանկություն չունեք պարտադիրի ու նպատակայինի տարբերությունները տեսնել, չեք տեսնի: Բայց նշեմ. պարտադիրն առանց պետբյուջե փոխանցվելու՝ գնում էր ակտիվները կառավարողներին: ՍԴ-ն անդրադարձ էր կատարել, որ այն փոխանցումը , որը չի մտնում պետբյուջե, չի կարող պարտադիր լինել: Դուք գիտեք, որ նպատակայինը պետբյուջե է մուտք կատարվելու և Սահմանադրությանը համաձայնեցված է: Գործատուի առարկայական մասնակցությունը այս նախագծով ավելի առարկայական է դառնում: Վերահսկողությունը շատ հստակ է: Առավել վերահսկողություն, քան եղած օրինագծով է՝ սահմանված չկա»,- պատասխանեց նախարարը: