տուն Քաղաքական Միջազգային Կուստուրիցան կոչ է արել Ռուսաստանին՝ պաշտպանել ռուսներին Ուկրաինայում

Կուստուրիցան կոչ է արել Ռուսաստանին՝ պաշտպանել ռուսներին Ուկրաինայում

120
0

img_4255

Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կարծում է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ռուսներին, ովքեր ապրում են Ուկրաինայում,- գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռեժիսորի տված հարցազրույցին։

«Ցավոք, Ուկրաինան այժմ գնում է նույն ճանապարհով, ինչով ժամանակին Հարավսլավիան էր գնում։ Եվ ես շատ եմ ցավում, որ դա այդպես է։ Այժմ կատարվում է նույն աղետը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ռուսներին, ովքեր ապրում են Ուկրաինայում»,- իր դիրքորոշումն է հայտնել Կուստուրիցան։
Ռեժիսորը այդ մասին հայտարարել է Սամարայում՝ The No Smoking Orchestra ռոք խմբի հետ հյուրախաղերի ժամանակ։ Նրա խոսքերով, խումբը պատրաստվում է համերգներով հանդես գալ նաեւ Ուկրաինայում՝ ի պաշտպանություն ռուսախոս բնակչության եւ «մյուս եղբայրների»։