տուն Քաղաքական Միջազգային Կուստոյի թոռը ջրի տակ անցկացրել է 31 օր՝ գերազանցելով իր պապի ռեկորդը

Կուստոյի թոռը ջրի տակ անցկացրել է 31 օր՝ գերազանցելով իր պապի ռեկորդը

120
0

1458918

Ժակ Իվ Կուստոյի թոռը՝ Ֆաբյեն Կուստոն, չորեքշաբթի օրն ավարտել է իր ռեկորդային երկարատեւ ստորջրյա էքսպեդիցիան։ Այն տեւել էր 31 օր՝ 1 օր ավելի իր պապիկի անցկացրած ժամանակից։

«Միսսի 31»-ի շրջանակներում Կուստո-կրտսերը Ֆլորիդայի ափերի մերձակայքում «Ակվարիուս» լաբորատորիայում, որը միակ գործող ստորջրյա գիտահետազոտական լաբորատորիան է աշխարհում, անցկացրել է 1 ամիս։

Էքսպեդիցիայի ընթացքում Կուստոն նկարահանել է վավերագրական կինոնկար, իսկ նրա թիմն ուսումնասիրել է, թե ինչպես են եղանակային փոփոխություններն ազդում կորալների վրա։
Ժակ Իվ Կուստոն համարել է, որ Երկիր մոլորակի գերբնակեցումը մարդկանց կդրդի ապրելատեղեր կառուցել ջրի տակ։ 1963թ. նա Կարմիր ծովի ստորջրյա բազայում անցկացրել է 30 օր, բայց հետագայում, բարձր ծախսերի պատճառով, համարյա բոլոր նման նախագծերը սառեցվեցին։