Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասաց` կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը քննարկվում է: Հանդիպումներ են լինում տարբեր կուսակցությունների հետ: Կուսակցությունների ֆինանսների կարգը կվերանայվի: «Ընդհանուր առմամբ շատ կարևոր է, որ պրոցեսը լինի ներառական: Անցել են այն ժամանակները, երբ կուսակցական գործունեությունը կապվում էր նեգատիվ պրոցեսների հետ»,- ասաց պարոն Ավինյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ պետք է երիտասարդներին խթանել՝ զբաղվելու քաղաքականությամբ, կուսակցականաշինությամբ: