Կուբայի ամենահայտնի Վարադերո ծովափը կորցնում է իր տարածքները հսկայածավալ շինարարական աշխատանքների և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով: Ինչպես հաղորդվում է՝ ծովափը տարեկան 70-100 սմ է կորցնում:
Խոսքը մոտ 40-50 հազար քմ ավազի մասին է, որն անհետանում է Իկակոս թերակղզուց, որտեղ էլ գտնվում է ծովափը: Դրան նպաստում է հողի էրոզիան, հաղորդում է vesti.ru-ն՝ հղում անելով Notimex-ը:
Նշենք, որ տարեկան Կուբա են այցելում 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկներ, որոնց մոտ կեսն այցելում է Վարադերո, այնպես որ, այս տարածքների կորուստը ճգնաժամային կլինի երկրի համար: