տուն Աշխարհ Կորցնում ենք ու կորցնում. Լուկաշենկոն բողոքում է Ռուսաստանից

Կորցնում ենք ու կորցնում. Լուկաշենկոն բողոքում է Ռուսաստանից

295
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել Ռուսաստանի հասցեին կտրուկ քննադատությամբ: Նա մասնավորապես հայտարարել է, որ չի ստորագրելու ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը վերաբերող որևէ փաստաթուղթ, եթե այն հակասի Բելառուսի սահմանադրությանը:

«Եթե դու անդամակցում ես ինչ-որ միության, ապա ակնկալում ես, որ հաջորդող յուրաքանչյուր ամիս, տարի ավելի վատը չի լինելու, քան նախորդը: Իսկ ի՞նչ է կատարվում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում:

Ամեն տարի առաջադրում են նոր պայմաններ, և մենք մշտապես ինչ-որ բան ենք կորցնում տնտեսության մեջ, կորցնում ենք ու կորցնում… Հազար ներողություն, ո՞ւմ է պետք այսպիսի միությունը»,- հայտարարել է Լուկաշենկոն: