Մայիսի 24-ին կորոնավիրուսային վարակ ունեցող 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից հետո թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է առաջացել, ինչի հետևանքով նա հանկարծամահ է եղել:
«Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից: