Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն այսօր դատարանում ասաց, որ տպավորություն է, թե կորոնավիրուսը միայն քրեակատարողական հիմնարկներում է: «Կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկեր կան ազատության մեջ»,- ասաց պարոն Բաղդասարյանը:
Դատախազը այդ հայտարարությունն արեց, երբ պաշտպանական կողմը՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը, հիշեցրեց՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա Քոչարյանի համար, քանի որ նա խոցելի խմբում է: