Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու երկրում առաջին դեպքը. այն ախտորոշել են Չինաստանից հայրենադարձի մոտ, որը կարանտինի մեջ է գտնվում զինվորական հոսպիտալում:
Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել է Բելգիայի առողջապահության նախարարությունը:
Ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայության հաղորդած տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը` նշելով, որ փետրվարի 2-ին ժամանել էին Չինաստանից (ֆրանսիական ինքնաթիռով, որը տարհանել էր ԵՄ-ի քաղաքացիներին), մանրազնին հետազոտություն են անցել Նեդեր-Օվեր-Հեմբեքի զինվորական հոսպիտալում:
Թեստերը կորոնավիրուսով վարակում են հայտնաբերել նրանցից մեկի մոտ»,-ասված է Բելգիայի առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: