Միացյալ Նահանգների մսամթերքի գործարանների և թռչնաբուծարանների աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Վարակվածները՝ մոտ 5000-ն են, որոնցից 20-ը մահացել են:
Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդած զեկույցում նշված են այս տարվա ապրիլի 9-27-ը երկրի 19 նահանգներից հավաքված տվյալները:
Նշված ձեռնարկություններում աշխատում է ավելի քան 500 000 մարդ, որոնցից կորոնավիրուս է հայտնաբերվել 4 913-ի կամ աշխատողների 3 տոկոսի մոտ:
Աղբյուրը հայտնում էնաև, որ գործարաններում համավարակի տարածման նման իրավիճակը մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ նման վայրերում դժվար է միմյանցից երկու մետր հեռավորություն պահպանելու կանոնին հետևելը:
Նշվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ԱՄՆ-ում ժամանակավորապես փակվել է մսամթերքի 10 գործարան:
ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 1,1 մլն-ը: